Նկարում արձանագրվածը Երևանյան հասարակական փոխադրամիջոցի ամենօրյա պատկերն է, խայտառակ վիճակի փաստումը։
Եթե առաջ նման իրողության հետ առերեսվում էինք 100 դրամ վճարելու պայմաններում, հիմա նույնը 150 դրամի պայմաններում է։
Սակայն սրա հետ մեկտեղ հետաքրքիր է, որ քաղաքապետարանը տրանսպորտի սպասարկումից ավելի քիչ գումար է հավաքում։
Ըստ շրջանառության մեջ դրված տվյալների, պակաս հավաքած գումարը գերազանցում է երեք միլիարդ դրամը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ